«Էլեկտրոլիֆտ»-ի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել և հայտնվել վերելակի հորանում․ ԶԼՄ

Երևանի Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում վերելակի մոնտաժման աշխատանքներ կատարելիս «Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցն ընկել է 7-րդ հարկից և մահացել, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում։

Հրապարակման համաձայն՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, իսկ նշված շենքի կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողը «Վրեժ Սարգսյան» Ա/Ձ-ն։

Armenia Today-ը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ դեպքի առիթով քրեական գործի շուրջ տեղեկություններ ստանալու համար։

Leave a Comment