Լևոն և Սեդրակ Քոչարյանները տեղափոխվել են Հակակոռուպցիոն կոմիտե. Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են

Լևոն և Սեդրակ Քոչարյանները տեղափոխվել են Հակակոռուպցիոն կոմիտե. Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են


 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները ևս տեղափոխվել են Հակակոռուպցիեն կոմիտե:


 


Հակակոռուպցիոն կոմիտեից, «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:


 


Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում: 


 


Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում ևս:


 


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրանացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:


 


Այս կառույցները ևս, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Քոչարյան ընտանիքին:


 


Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը, որն, ըստ լուրերի, պատկանում է Քոչարյան ընտանիքին:


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment