
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՀԿԿ-ից։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: