Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է.
«Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։
