
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին, գրում է The Times of Israel-ը։
«Ահա մի բան, որն իսկապես անհավանական է… Իրանը թիրախավորել էր իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին»,- ասել է նա՝ իսրայելական «14-րդ ալիքին» տված հեռախոսային հարցազրույցում՝ այլ մանրամասնություն չտրամադրելով։
«Ուստի այն անվտանգության ապահովումը, որը նրանք ստանում են, շքեղություն չէ»,- պնդել է վարչապետը: