Նոյեմբերյան-Երևան և հակառակ ուղությամբ գործող տաքսի ավտոմեքենաների ուղեվարձը օգոստոսի սկզբին 3500 դրամից բարձրացրել` դարձրել են 4000 դրամ։
Այդ թանկացումը տաքսիստները արդարացնում են նրանով, որ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են։ Օգոստոսի 1-ից թանկացել է նաև Նոյեմբերյան-Երևան-Նոյեմբերյան ուղերթում գործող միկրոավտոբուսի ուղեվարձը` 2000 դրամից դառնալով 2500։
Միկրոավտոբուսն ամեն առավոտ Նոյեմբերյանից մեկնում է Երևան, ապա երեկոյան վերադառնում Նոյեմբերյան։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ասած` ապագան եկել է թանկացումներով։