Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար






Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Հերթական անգամ խեղաթյուրվում է պատմությունը։

– Եթե հայերը օտարների գործիքն էին դարձել եւ դրա համար ցեղասպանության ենթարկվեցին, ապա ինչու նույն ճակատագրին արժանացան հույները, ասորիները, եզդիները, հետագայում` քրդերն, անգամ` ալավիտները։

– Ով ասեց, որ հայերն ապստամբել էին, հայերին քաղաքական առումով ներկայացնում էր Եկեղեցին, որն ամեն ինչ անում էր, որ որևէ ապստամբություն տեղի չունենար։

– Ապստամբություն բարձրացրել էին այն ժամանակվա «ՀԿ»-ները, հեղափոխական կոմիտետեները, որոնք ստեղծվել ու ֆինանսավորվում էին Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից, այդ երկրների նպատակների համար։

– Ցեղասպանությունների` հայերի, եզդիների, ասորիների … հիմնական պատճառն այն էր, որ Օսմանյան պետությունը կրոնական համայնքների` միլեթների վերազգային համարգից անցում էր կատարում դեպի ազգայնականություն։ Դա սկսվել էր 1860-ական թվականներից եւ ավարտին հասցվեց Աթաթուրքի օրոք։

– Անկախ նրանից, թե հայերը կապստամբեին, թե ոչ, ունեին երկու ճանապարհ` կամ ցեղասպանություն, կամ պետք է դառնային թուրք, երրորդ ճանապարհ գոյություն չուներ։

Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար։

Հ.Գ. Ցեղասպանության հիմնական պատճառներից էր նաեւ այն, որ Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում էին խոչընդոտել Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցմանը, որ թույլ կտար Գերմանիային Արևելքից ու Հարավից հումք տեղափոխել դեպի Գերմանիա, փոխարենը ստանալով նոր շուկաներ, ինչը խոչընդոտելու համար զոհաբերվեցին հայերն, ինչպես հիմա զոհաբերվեց Արցախը TRIPP-ի համար»։

Կարող եք դիտել կից տեսանյութը։


Leave a Comment