Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են…
Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են ArmeniaSputnik–ի աղբյուրները:
Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից:
Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ` մանրամասներ ճշտելու համար:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: