Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել Բելառուսում

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։ Գերությունից հայրենիք են վերադարձել Ուկրաինայի 10 քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնության 10…

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։

Գերությունից հայրենիք են վերադարձել Ուկրաինայի 10 քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողներ։ Այս մասին հայտնել է բելառուսական «Первый информационный» հեռուստաալիքը։

Մարդասիրական առաքելության իրականացման համար տարածքը տրամադրել է Բելառուսը։ Նշվում է, որ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ։

Բելառուսական կողմի հաղորդմամբ՝ փոխանակումն իրականացվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ։

Leave a Comment