«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարվածեցին սեղաններին, ապա լքեցին դահլիճը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարվածեցին սեղաններին, ապա լքեցին դահլիճը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին հիշատակել է ավազանի անունով։ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է, կարող է նեղվել։ Ես բացարձակ խնդիր չունեմ։ Հիմա Կտրիճ Ներսիսյանից նեղվում են, ես էլ չեմ ուզում՝ ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյան, հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել՝ Կտրիճ Ներսիսյան»,- նշել է վարչապետը։

Մի քանի անգամ, երբ վարչապետը հիշատակեց Կտրիճ Ներսիսյան անունը, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ձեռքերով խփում էին սեղանին․ «Պառակտված է ընդդիմությունը, դրա համար հնարավորինս քիչ եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյան։ Սա ժեստ է ընդդիմության հասցեին»,- ասաց նա։ Դրանից հետո խմբակցության պատգամավորները դուրս եկան դահլիճից։ «Ձեռները ցավաց»,- կատակեց վարչապետը։ Իսկ պատգամավոր Գարիկ Սարգսյանը, որի հարցը միջադեպի պատճառ դարձավ, կատակեց. «Ինձ պիտի պատիվ տաք»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment