Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց

Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել է զինծառայողի…

Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։

Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել է զինծառայողի մահվան լուրը։

«Նախնական տվյալներով՝ 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով»,- հայտնել է ՊՆ խոսնակը։

Թորոսյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահվան հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սիսիանի զորամասերից մեկի մոտ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։

Նշվում էր՝ նախնական վարկածով զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Պարբերականը նաև գրել է, որ 37-ամյա զինծառայողի կինը հղի է, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։

Leave a Comment