Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 24-ին Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զորամասի տարածքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կեսօրի սահմաններում։ Զինծառայողի մահվան հանգամանքներն այս պահին ամբողջությամբ հայտնի չեն։

Քննչական համակարգից աղբյուրը հաստատել է զինծառայողի մահվան փաստը, սակայն դեպքի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողը Սիսիանի բնակիչ էր, ամուսնացած էր, իսկ նրա կինը հղի է։ Նա ընտանիքի հետ Սիսիանում նաև փոքր բիզնես էր վարում։

Թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է տեղի ունեցել ողբերգական դեպքը, դեռևս պարզ չէ։ Իրավապահները համապատասխան քննություն են իրականացնում։

Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանն ու նոր մանրամասներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment