«Մենք պետք է հասնենք լուծման: ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է: Սեփականություն նշանակում է՝ մենք կարող ենք դա տնօրինել այնպես, ինչպես մենք ուզում ենք: Մենք ասել ենք՝ ինչպես ենք ուզում տնօրինել, և մենք կտնօրինենք էնպես, ինչպես ուզում ենք»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանում կան իրավասու մարմիններ՝ Կառավարություն, Ազգային ժողով:
«Բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, բայց եթե պարզվի՝ չկա ոչ մի տարբերակ, կգնանք այդ ճանապարհով: Սեթևեթելու ի՞նչ կա, այսինքն՝ մենք մեր պատմական հնարավորությունը պետք է զոհաբերենք հանուն ինչի՞: Լուծելու ենք հարցը, չկա ուրիշ տարբերակ պարզապես»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ վարչապետն այսօր խորհրդարանում ՌԴ գործընկերներին խնդրել էր ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի:
Կարդացել են
1 անգամ