Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև

Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակներ Ջարեդ Քուշներն ու Ստիվ Ուիթքոֆը ոչ թե չեղարկել, այլ հետաձգել են իրենց այցը Կիև։ X-ում այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նա հավելել է, որ դրա պատճառը Ուկրաինայի մայրաքաղաքում անվտանգության հետ կապված իրավիճակն է։ Որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ Կիևի ուղղությամբ հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվացման ֆոնին, նշել է լրագրողը։

«Աղբյուրներն ինձ հայտնում են, որ Ուիթքոֆի և Կուշների երկար սպասված այցը Ուկրաինա «փոքր-ինչ հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել»՝ անցյալ շաբաթ Կիևի ուղղությամբ հրթիռային հարվածների և անօդաչուների հարձակումների ուժեղացման պատճառով»,- գրել է Ռաուֆօղլուն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների այցի ժամկետները առաջին անգամ չէ, որ հետաձգվում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment