Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ երկրում նորոգվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության ժամանակ վնասված էներգետիկ ենթակառուցվածքները:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim լրատվական գործակալությունը, այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։«Մեզ պարտադրված այս պատերազմը զգալի վնաս է հասցրել նավթի, գազի և էներգետիկ ենթակառուցվածքներին, բայց մեր մասնագետները վերանորոգել են դրանք», – հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը։
Բաղային հայտնել է նաև, որ Իրանը չի ընդունի այն պայմանները, որոնք ԱՄՆ-ն առաջադրում է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու պատրվակով:
«Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում, առանց որևէ կասկածի հաստատակամ են պետության պաշտպանության հարցում և տեղի չեն գտա ագրեսորի պահանջներին»,- հայտարարել է նա։Դիվանագետի գնահատմամբ՝ հենց այն երկիրը, որն սկսել է զինված հակամարտությունը, պետք է «պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։
Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։
Կարդացել են
5 անգամ