Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել․ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել։

Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չի ցանկացել նշել) «Հրապարակ»-ին ասել է, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Լրատվականին պատմել են նաև, որ մահացածն ամուսնացած էր, կինը հղի է: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռևս պարզ չէ։

Leave a Comment