Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետը պլանավորում է հայտարարել, որ կառավարությունը համաձայնել է, որ MBDA պաշտպանական ընկերությունը կարող է փոխանցել գաղտնի տվյալներ SCALP հեռահար հրթիռի բրիտանական բաղադրիչների մասին, քանի որ Ուկրաինան և Ֆրանսիան պլանավորում են տեղական հավաքման գծեր ստեղծել Ուկրաինայում», – նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բըրնհեմը այսօր այցով կժամանի Կիև։
SCALP-ը (բրիտանական Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը) օդային թևավոր հրթիռ է, հագեցած է տուրբառեակտիվ ենթաձայնային շարժիչով, ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով և GPS-ով բորտային պրոցեսորով։ Այն ընդունակ է թռչել գերցածր բարձրությունների վրա (30-40 մ)։