Նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նոր…

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։

Փաշինյանը դա կապել է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու և հակամարտության տրամաբանությանը չվերադառնալու իշխանության դիրքորոշման հետ։

«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»,- ասել է նա։

Վարչապետի պնդմամբ՝ 2026 թվականի համապետական ընտրություններում քաղաքացիները քվեարկել են խաղաղության օրակարգի օգտին, և այն այժմ դարձել է համապետական օրակարգ։

Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը կառավարության առաջնահերթություններից են։

Leave a Comment