Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում. Փաշինյան

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում. Փաշինյան

«Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և, ինչպես ասել եմ, 1990 թ․ Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»,- նշել է վարչապետը։

Նա շեշտել է, որ իրենք հայտարարել են Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին․ «Ժողովուրդն այդ որոշումը հաստատել է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։

Վարչապետը նաև շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment