«Ուժեղ Հայաստանը» կդիմի ՍԴ․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ խմբակցությունն արդեն ծանոթացել է կառավարության ծրագրին և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի։ «Շատ հարցեր ունենք Նիկոլ…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ խմբակցությունն արդեն ծանոթացել է կառավարության ծրագրին և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի։

«Շատ հարցեր ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը մեծ մասամբ բավականին խնդրահարույց է։

Նա նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ կանոնակարգի խախտման հարցով։ Մասնավորապես, խոսքը հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու մասին է։

Leave a Comment