Ընտրությունների այս արդյունքը պատմական է. վարչապետ

Ընտրությունների այս արդյունքը պատմական է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկման ժամանակ նշել է, որ հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։

«Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը»,-ասել է նա և հավելել, որ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։

«Պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում ոչ միայն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր․ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment