Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովը, որ պաշտոնանկ էր արվել հուլիսին, հարցազրույց է տվել BBC-ին։

Պաշտոնանկությունից հետո Զելենսկին հայտարարեց, որ այդ կադրային որոշման պատճառը եղել է Միխայիլ Ֆեոդորովի անձնական կոնֆլիկտը ՈւԿՈՒ-ի (ВСУ) գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկիի և ՈւԿՈՒ-ի Գլխավոր շտաբի հետ։

«Բայց նրանց [Սիրսկիին և Գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Գնատով] հետո ազատեցին, իսկ ինձ չվերադարձրին։ Ուստի վստահ չեմ, որ դա է իսկական պատճառը»,- ասել է Ֆեոդորովը։

«Կարծում եմ՝ այն պահին միահյուսվեցին բազմաթիվ տարբեր գործոններ։ Մեր պայքարը տարբեր կլանների, համակարգի ներսի մարդկանց հետ, կանոնների փոփոխությունը»,- նշել է նա։ Նախկին նախարարըի նկատի ունի նախևառաջ իր նախաձեռնած կադրային փոփոխությունները Պաշտպանության նախարարության ապարատում և գնումների ընթացակարգերի բարեփոխումը նախարարությունում, որը ներկայիս Ուկրաինայում տնօրինում է ամենամեծ ծավալի միջոցները։

«Շատ մարդիկ սկսեցին գնալ նախագահի մոտ և ասել, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Հնարավոր է՝ որոշակի մտահոգություններ կային վստահության աճի պատճառով։ Բազմաթիվ գործոններ կան, չգիտեմ, պետք է հարցնել նախագահին»,- շարունակել է Ֆեոդորովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment