Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ժողովրդին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա 35-ամյակի կապակցությամբ՝ ակնկալելով Մինսկի և Կիևի միջև փոխշահավետ համագործակցության…

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա 35-ամյակի կապակցությամբ՝ ակնկալելով Մինսկի և Կիևի միջև փոխշահավետ համագործակցության վերականգնում:

Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նշվում է, որ բելառուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական ճանապարհները սերտորեն կապված են, իսկ երկու ազգերին միավորում են դարավոր ավանդույթները, ինչպես նաև ընդհանուր հաղթանակների ու ծանր փորձությունների հիշողությունը:

Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ, չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, բելառուսների և ուկրաինացիների ապագա սերունդները կպահպանեն դարավոր բարեկամական ու ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը վստահության, հարգանքի և իրավահավասարության սկզբունքներով:

Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ հյուրընկալ Բելառուսը մշտապես բաց է յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով:

Եզրափակելով՝ Բելառուսի նախագահը Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին մաղթել է առողջություն և բարգավաճում, իսկ նրանց երկրին՝ խաղաղություն և երջանկություն:

Leave a Comment