
Թեհրանը պատրաստ է արգելափակել Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումը, եթե Իրանի նկատմամբ տնտեսական ոլորտում ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, ապա ոչ մի կաթիլ նավթ չի հաջողվի արտահանել ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ ընդհանրապես Պարսից ծոցի տարածաշրջանից»,- հայտարարել է Ռեզային, որի խոսքերը մեջբերում է Press TV-ն։
Նա նաև նախազգուշացրել է, որ Թեհրանն այլ երկրների կողմից ԱՄՆ-ի՝ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու ծրագրերին աջակցելը կհամարի պատերազմական գործողություն։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշել է Իրանի դեմ «տնտեսական պատերազմ» վարել՝ վիճահարույց հարցերի շուրջ Վաշինգթոնի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների հասնելու նպատակով։