Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 24-ին – armeniatoday.am

Հայաստանի տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ջերմաստիճանը կլինի +38-ից +40 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +28-ից +33 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +28-ից +32, նախալեռներում՝ +32-ից +36 աստիճան տաքություն։

Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ից +30, Լոռու մարզում՝ +28-ից +32, Տավուշի լեռնային շրջաններում՝ +28-ից +31, նախալեռներում՝ +33-ից +36 աստիճանի։

Արագածոտնի լեռնային շրջաններում կանխատեսվում է +28-ից +31, նախալեռներում՝ +34-ից +37, Արարատի նախալեռներում՝ +35-ից +38, հովտային շրջաններում՝ +38-ից +40, Արմավիրի մարզում՝ +38-ից +40 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +28-ից +31, նախալեռներում՝ +38-ից +40 աստիճանի։

Սյունիքի լեռնային շրջաններում կանխատեսվում է +25-ից +28, նախալեռներում՝ +30-ից +33, հովտային շրջաններում՝ +34-ից +38 աստիճան տաքություն։

Արցախում կանխատեսվում է մինչև +31 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment