Ռուսաստանի վերաբերյալ գաղտնի տվյալներ կփոխանցվեն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը կհայտարարի Կիևին գաղտնի տվյալներ փոխանցելու մասին՝ Ուկրաինայում հեռահար SCALP հրթիռների արտադրություն սկսելու նպատակով, ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության…

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը կհայտարարի Կիևին գաղտնի տվյալներ փոխանցելու մասին՝ Ուկրաինայում հեռահար SCALP հրթիռների արտադրություն սկսելու նպատակով, ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։

«Վարչապետը նախատեսում է հայտարարել, որ կառավարությունը համաձայնել է, պաշտպանական MBDA ընկերությունը կարող է կիսվել SCALP հեռահար հրթիռի համար Մեծ Բրիտանիայի բաղադրիչների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությամբ՝ Ուկրաինայի և Ֆրանսիայի կողմից Ուկրաինայում տեղական արտադրական գծեր հիմնելու ծրագրերի համատեքստում», – ասվում է հայտարարության մեջ։», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Թայմս» թերթը գրել էր, որ Ուկրաինան սկսել է բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների նպատակով։ Դրանից հետո Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել էր, որ Լոնդոնը գնացել է սրացման և պատասխան կտա իր գործողությունների համար։

Leave a Comment