Ուկրաինայի ՊՆ-ում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է. Կիևը սպասում է ԵՄ-ի օգնությանը

Ուկրաինայի ՊՆ-ում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է. Կիևը սպասում է ԵՄ-ի օգնությանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակի ֆինանսավորման պակասը գլոբալ խնդիր է անվանել՝ հայտարարելով, որ ԵՄ-ից ակնկալում է 30 մլրդ եվրոյի աջակցություն։ Նա ընդգծել է, որ այս գումարի տրամադրումը կապված է խորհրդարանի, այդ թվում՝ ընդդիմության կողմից համապատասխան օրենքների ընդունման հետ:  

​Զելենսկին նշել է նաև, որ Պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտը ներկայումս կազմում է 27 մլրդ դոլար։ Ըստ նրա՝ այդ գումարից 8-10 միլիարդն անհրաժեշտ է 2027 թվականի բնականոն մեկնարկի և զենքի ապահովման, իսկ գրեթե 20 միլիարդը՝ զինվորականների աշխատավարձերի համար։  

​Կիևն արդեն մի քանի տարի բյուջեն կազմում է ռեկորդային դեֆիցիտով։ Օգոստոսի 18-ին ԱԳՆ նախկին ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան հասել է միջազգային աջակցության «առաստաղին» և չի կարող Արևմուտքից ստանալ ավելին: Այդուհանդերձ, 2027 թվականին կառավարությունը ցանկանում է գործընկերներից ավելի մեծ գումար ստանալ՝ 52 մլրդ դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment