«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրվել է ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Այն տեղի է ունեցել օգոստոսի 22-ին՝ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ)։
Այս տարի փառատոնին մասնակցել է 26 խումբ՝ բեմում հանդես է եկել ավելի քան 500 մասնակից-արտիստ։
Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին։
2025-ի օգոստոսին Գյումրիում տեղի էր ունեցել «Գինոսյանական օրեր» փառատոնը՝ նվիրված Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Գինոսյանը «Կարին» համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն էր, Արցախյան պատերազմի մասնակից: Նա մահացել էր 2024 թվականի փետրվարի 6-ին՝ 58 տարեկանում։
