11-ամյա Կայա-Եվդոկիան կդառնա Հայդեն Փանեթիերիի գլխավոր ժառանգորդը

11-ամյա Կայա-Եվդոկիան կդառնա Հայդեն Փանեթիերիի գլխավոր ժառանգորդը

11-ամյա Կայա-Եվդոկիա Կլիչկոն, հավանաբար, կդառնա Հայդեն Փանեթիերիի գլխավոր ժառանգորդը։ Դերասանուհու մայրը՝ Լեսլի Ֆոգելը, Daily Mail-ին հայտնել է, որ կտակի բացակայության դեպքում դստեր ողջ ունեցվածքը կանցնի թոռնուհուն։

Կալիֆոռնիայի օրենսդրությամբ՝ նման իրավիճակում դերասանուհու միակ երեխան դառնում է հիմնական ժառանգորդը։ Քանի որ Կայան դեռ անչափահաս է, նա չի կարող ինքնուրույն տնօրինել գույքը. ժառանգության հարցերը կկարգավորվեն օրենքով նախատեսված ընթացակարգերով։

Ֆոգելը պատմել է նաև թոռնուհու վիճակի մասին մոր մահից հետո։ Աղջիկը շարունակում է ապրել հոր՝ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ Տատիկի խոսքով՝ հենց նա է Կայային հայտնել կատարվածի մասին, և երեխան իրեն լավ է դրսևորում։ Փանեթիերիի մայրը դրական է արտահայտվել նաև դստեր նախկին ամուսնու մասին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment