«Մթնշաղի» աստղ Թեյլոր Լոթները կնոջ հետ նշել է ապագա դստեր ծնունդը

«Մթնշաղի» աստղ Թեյլոր Լոթները կնոջ հետ նշել է ապագա դստեր ծնունդը

«Մթնշաղ» սագայի աստղ Թեյլոր Լոթներն ու կինը՝ Թեյը, իրենց տան բակում գեղեցիկ խնջույքով նշել են ապագա դստեր լույս աշխարհ գալը։ Սպասվելիք համալրմանն ընդառաջ կազմակերպված միջոցառման կադրերը դերասանի կինը հրապարակել է սոցցանցերում։

Խնջույքն անցել է դասական թեյախմության էսթետիկայով՝ զարդարված նուրբ ծաղիկներով, սպիտակ ու վարդագույն փուչիկներով և «Փոքրիկ արքայադուստրն արդեն ճանապարհին է» գրությամբ։ Ապագա ծնողները ևս ընտրել էին թեմատիկ հանդերձանք․ Թեյլորը ներկայացել է բաց երանգի վուշե վերնաշապիկով, իսկ կինը՝ նուրբ վարդագույն զգեստով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment