ԱՄՆ-ի հարավ-արևելքում՝ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի մոտակայքում, լողափից ոչ հեռու թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
«Բոկա Ռատոնի ոստիկանությունը աջակցում է փոքր ինքնաթիռի կործանման հետևանքների վերացման աշխատանքներին։ Ինքնաթիռում գտնվող անձը նախազգուշական միջոցներով տեղափոխվել է հիվանդանոց», – ասվում է քաղաքի ոստիկանության՝ X-ում հրապարակած հայտարարության մեջ։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պարզում է միջադեպի հանգամանքները։ Մասնագետներն աշխատում են ջրից ինքնաթիռը դուրս բերելու ուղղությամբ։