Ալիևի, Էրդողանի ու Փաշինյանի հենարանները

Ալիևի, Էրդողանի ու Փաշինյանի հենարանները

23.08.2026 | 12:27

Ես առանձնահատուկ հակակրանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր այս կամ այն տարածքի մասին ասում են.

– Դա ե՞րբ ա մերը եղել:

Այս հարցադրումն անողներին ես ավելի վատ եմ վերաբերվում, քան թշնամուն, ով բացահայտ թշնամի է։

Ես տեսել եմ 1 ք/մ մետր հողի համար հարևանին կացնահարելու պատրաստ վիժվածքի, ով հանգիստ ասում էր. «Ղարաբաղը մերը չի եղել»:

Էս տեսակը ինձ համար և ընդհանրապես` հավաքական հայության համար գոյաբանական սպառնալիք է, ու ո՛չ պակաս, քան արտաքին թշնամին։

Էս տեսակը պառակտում ու դեգրադացնում է մեր միասնականության ձգտումը, մեր հավաքական երազանքները, ու մեր հարատևելու հնարավորությունը։

ՈՒ, ի վերջո, հենց սրանք են Ալիեւի, Էրդողանի ու Փաշինյանի հենարանն այսօր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment