ԶԼՄ-ները հայտնել են զինվորի մահվան մասին․ ՊՆ-ն չի մեկնաբանել – armeniatoday.am

Պաշտպանության նախարարությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են այսօր բանակում՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան լուրը։

«Այս պահին չեմ մեկնաբանում»,- Armenia Today-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Այսօր ԶԼՄ-ները՝ 24․news-ը և Makaryannews-ը գրել էին, որ բանակում՝ ոչ մարտական պայմաններում, այսօր զինծառայող է մահացել։ 

Makaryannews-ի տեղեկություններով՝ ժամկետային ծառայողներից մեկը վիճաբանության ընթացքում՝ իր հասցեին հնչած հայհոյանքից հետո իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին: 

Leave a Comment