Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

23 Օգոստոսի, 2026

24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ:

ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում:

Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող ցուցանիշների է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:

Leave a Comment