Ռուսաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի Կոլպինո շրջանում գտնվող լոգիստիկ կենտրոնում բռնկված խոշոր հրդեհն ընդգրկել է 82 հազար քառակուսի մետր տարածք։ Իրավիճակին սահմանվել է բարդության չորրորդ…
Ռուսաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի Կոլպինո շրջանում գտնվող լոգիստիկ կենտրոնում բռնկված խոշոր հրդեհն ընդգրկել է 82 հազար քառակուսի մետր տարածք։
Իրավիճակին սահմանվել է բարդության չորրորդ աստիճան։ Կրակի դեմ պայքարը զգալիորեն բարդացնում են ուժեղ քամին, ինչպես նաև ջրամատակարարման պակասը։
ԱԻՆ տվյալներով՝ պահեստում պահվում են տարբեր նշանակության ապրանքներ ու արտադրանք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Գերատեսչությունը հայտնում է, որ հրդեհը սկսվել է պահեստի ներսում, իսկ բռնկման բուն պատճառները դեռևս անհայտ են։