ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Ozon-ի պահեստի տարածքում․ ավելի քան 300 աշխատակից է տարհանվել

Օրենբուրգի Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Քաղաքապետ Ալբերտ Յումադիլովի փոխանցմամբ՝ քաղաքը ենթարկվել է անօդաչուների…

Օրենբուրգի Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Քաղաքապետ Ալբերտ Յումադիլովի փոխանցմամբ՝ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն արագորեն մարել են առաջացած կրակը: Նա հավելել է, որ տուժածներ չկան, իսկ ՀՕՊ համակարգերը արդյունաբերական ձեռնարկություններ ներառող հատուկ տնտեսական գոտու վերևում մի քանի դրոն են ոչնչացրել:

Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ պահեստային տարածքից ավելի քան 300 աշխատակից է էվակուացվել, բոլոր համակարգերն աշխատել են հաստատված կարգով: Գիշերը Ռոստովի մարզում ՀՕՊ միջոցներով մոտ 30 ԱԹՍ է ոչնչացվել:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները:

Ozon-ից հայտնել են, որ տվյալ պահեստում առկա ապրանքները հեռացվել են օնլայն հարթակի վիտրինայից և այլևս հասանելի չեն պատվերի համար: Գնորդների պատվերները չեղարկվելու են՝ գումարի վերադարձով, կամ առաքվելու են այլ տերմինալներից: Վաճառողներից ապրանքների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է, օբյեկտի աշխատանքը կասեցված է, իսկ դեպի վնասված համալիր և այնտեղից պլանավորված լոգիստիկ երթուղիները չեղարկվել են ու կվերաբաշխվեն այլ կենտրոնների միջև:

Leave a Comment