Հայաստանի տարածքում օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Երևանում օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ջերմաստիճանը կլինի +36-ից +38 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +27-ից +32 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +27-ից +32, նախալեռներում՝ +32-ից +35 աստիճան տաքություն։
Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ից +30, Լոռու մարզում՝ +27-ից +31, Տավուշի լեռնային շրջաններում՝ +27-ից +30, նախալեռներում՝ +32-ից +36 աստիճանի։
Արագածոտնի լեռնային շրջաններում կանխատեսվում է +27-ից +30, նախալեռներում՝ +31-ից +36, Արարատի նախալեռներում՝ +34-ից +37, հովտային շրջաններում՝ +36-ից +38, Արմավիրի մարզում՝ +36-ից +38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +27-ից +30, նախալեռներում՝ +35-ից +38 աստիճանի։
Սյունիքի լեռնային շրջաններում կանխատեսվում է +24-ից +27, նախալեռներում՝ +29-ից +32, հովտային շրջաններում՝ +34-ից +38 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է մինչև +31 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
