Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր



Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին ու ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր վարորդի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment