«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան

22 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես առանձնահատուկ հակակրանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր այս կամ այն տարածքի մասին ասում են.

— «Դա ե՞րբ ա մերը եղել»:
Այս հարցադրումն անողներին ես ավելի վատ եմ վերաբերվում, քան թշնամուն, ով բացահայտ թշնամի է։
Ես տեսել եմ 1 ք/մ մետր հողի համար հարևանին կացնահարելու պատրաստ վիժվածքի, ով հանգիստ ասում էր. «Ղարաբաղը մերը չի եղել»:

Էս տեսակը իմ համար և ընդհանրապես` հավաքական հայության համար գոյաբանական սպառնալիք է, ու ո՛չ պակաս, քան արտաքին թշնամին։

Էս տեսակը պառակտում ու դեգրադացնում է մեր միասնականության ձգտումը, մեր հավաքական երազանքները, ու մեր հարատևելու հնարավորությունը։
Ու ի վերջո` հենց սրանք են Ալիևի, Էրդողանի ու Փաշինյանի հենարանն այսօր…»։

Leave a Comment