Դետրոյթում դպրոցականներին կվճարեն դասերին հաճախելու համար

Դետրոյթում դպրոցականներին կվճարեն դասերին հաճախելու համար

Դետրոյթի դպրոցական շրջանի իշխանությունները որոշել են շարունակել հաճախելիության համար դրամական վճարումների ծրագիրը և այն ընդլայնել նաև միջին դպրոցի աշակերտների համար։ Այս մասին գրում է The Source պարբերականը։

​Perfect Attendance Pays ծրագիրը գործում է հունվարից մարտ, երբ ձմեռային եղանակի ու մրսածության պատճառով ամենաշատ բացակայություններն են գրանցվում։ Առանց որևէ բացակայության մեկ շաբաթ (5-օրյա ցիկլ) դպրոց հաճախած ավագ դպրոցականները ստանում են 100 դոլարի նվեր-քարտ, իսկ այս տարվանից ծրագրին միացած 6-8-րդ դասարանցիները կստանան շաբաթական 50 դոլար։ Որպես հաճախելիություն հաշվարկվում են նաև դպրոցական էքսկուրսիաները։

​Chalkbeat-ի տվյալներով՝ այս ծրագրի կիրառման առաջին տարում ավագ դասարաններում քրոնիկական բացակայությունների մակարդակը նվազել է 10 տոկոսային կետով՝ 64%-ից իջնելով մինչև 54%։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment