Մահացել է Queen խմբի նախկին բաս-կիթառահար Բարի Միթչելը – armeniatoday.am

Կյանքից հեռացել է բրիտանական Queen ռոք խմբի նախկին բաս-գիթառահար Բարի Միթչելը, սոցցանցերում հայտնել է Queen Productions ընկերության արխիվի ղեկավար Գրեգ Բրուքսը։ Երաժիշտը 76 տարեկան էր։

Queen-ի հետ նա հանդես է եկել 13 համերգում և խմբից հեռացել 1971 թվականի հունվարին, որից հետո կոլեկտիվին միացել է Ջոն Դիքոնը։ Երաժշտի խոսքով՝ հեռանալու պատճառներից մեկն այն էր, որ այդ շրջանում իրեն «այնքան էլ դուր չէր գալիս նրանց երաժշտությունը»։ Միթչելը մասնակցել է «Liar» և «Son and Daughter» ստեղծագործությունների բասային պարտիաների ձևավորմանը և կատարել դրանց բասային ռիֆերը։

Leave a Comment