Կարապետյան Մարիշն իզուր է «միամիտ աչքեր անում»



Կարապետյան Մարիշը ԱԺ-ում հռետորական հարց է բարձրացրել՝ ի՞նչ է արել Հայաստանը՝ Ուկրաինայի ճակատագրին արժանանալու համար:
 
Թուրք ժողովրդի հավատարիմ դուստրը, որը, սակայն, հայկական ազգանուն է կրում ու գուցե նաև գեներ (մի փոքր կասկածելի է), ակնհայտորեն «միամիտ աչքեր է արել»՝ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի կողմից վարվող կոշտ քաղաքականության մեղքը Նիկոլի ուսերից թոթափելու համար, մինչդեռ կարելի է կետ առ կետ թվարկել այն քայլերը, որոնց պատճառով, այո, Հայաստանը Մոսկվայի կողմից այսօր փաստացի դիտարկվում է որպես մի նոր պոտենցիալ Ուկրաինա՝ իր քթի տակ:
 
Ամեն ինչ սկսվեց Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց, երբ Նիկոլն ուղղակի հարվածի տակ դրեց ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը՝ Խաչատուրովին մեղադրելով չգիտես ինչի համար: Հետո Նիկոլը սկսեց Պուտինին ու Լավրովին թրոլինգի ենթրակել, Հայասանը ներքաշել պատերազմի մեջ,պարտության տանել, իսկ հետո հայտարարել, թե գիտակցված պարտության  է տարել, Արցախը գիտակցաբար է կործանել,  որպեսզի Հայաստանի վզից կտրի ռուսական թոկը: Ընթացքում վավերացրեցին Հռոմի ստատուտը՝ պարտավորվելով ձերբակալել Պուտինին,եթե նա հանկարծ ոտք դնի Հայաստան: Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը ձեռնամուխ եղան՝ մերժելով ռուսական կողմից հնչած բազմաթիվ առաջարկները: ՀԱՊԿ-ում Նիկոլը սառեցրեց Հայաստանի անդամակցությունը՝ մեծապես մերձենալով ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ: Սկզբում Աննան, իսկ հետո անձամբ Նիկոլը սկսեցին սիրել Զելենսկու Ուկրաինան. Նախ՝ Աննան գնաց Ուկրաինա ու աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին պատերազմի օրերին մեծապես աջակցած երկրին, հետո՝ Զելենսկին հայտնվեց Երևանում՝ իր հակառուսական հռետորանանությամբ: Նիկոլը նույնիսկ հատուկ օրենք ընդունեց ու ամրագրեց, որ մտադիր է գնալ միմիայն Եվրոպա, հետո Հայաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացրեց ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ Մոսկվային ըդնամենը սկսեց անվանել գործընկեր՝ այդ երկրի հետ հարաբերությունները համարելով ոչ այնքան առաջնահերթ: Նիկոլը դիտավորյալ «Զանգեզուրի միջանցքը» հանձնեց ԱՄՆ-ի վերահսկողությանը՝ անունը TRIPP դնելով և այլն, և ասյպես շարունակ:
 
Ժամանակին Ուկրաինան  էլ փորձում էր դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց՝ ձգտելով դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ինչը Ռուսաստանն ընկալեց որպես իր համար գոյութենական անվտանգության սպառնալիք։ Դատելով հայաստանան տենդենցիներից՝ նույն բանը և մեզ հետ է կատարվելու, եթե չհաջողվի ՔՊ-ական իշխանութան վերջը տալ, կամ եթե Նիկոլն ինքը չհասկանա, որ Հայաստանի նման երկիրն ուղղակի չի կարող հաշվի չնստել ռուսական կենսական շահերի հետ՝ նույնիսկ անկախ նրանից, թե արևմտաթուրքական կուրատորներն ինչ խնդիր են դրել ՔՊ-ի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment