
Որքան բարդանում է թշնամու համար ճակատում իրավիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է նա իրականացնում, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում
«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Այժմ շատ բան կախված է մեր համախմբվածությունից՝ ռուս զինվորների և սպաների քաջությունից, բոլոր նրանցից, ովքեր բարեխղճորեն աշխատում են իրենց տեղերում։ Վստահ եմ, որ մեր զինվորականները մեզ չեն հիասթափեցնի»,- հավելել է նա։