Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը. Պուտին

Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը և ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նույնիսկ ամենադժվարին…

Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը և ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից և ընտրություններ կանցկացնի ամբողջ երկրում։ Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը և ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը»,-նշել է նա։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Պուտինը նշել է, որ որքան բարդ է իրավիճակը ճակատում հակառակորդի համար, այնքան ավելի դաժան ու բարբարոսական հարձակումներ է իրականացնում Կիևի կառավարությունը:

Leave a Comment