Գառնի բնակավայրում «Ford»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն



Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Գառնի բնակավայրի Խաչատրյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի  ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment