Դավոյան Արփոն անում է այնպես, ինչպես իրեն է հարմար



Անդրադառնալով ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին առ այն, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտավորյալ փչացնելու հետևանքով է, որ Մոսկվան սահմանել է պատժամիջոցներ՝ թույլ չտալով հայկական ապրանքների ներմուծում՝ Դավոյան Արփոն հայտարարել է.«Ես վստահ եմ, որ բոլոր դաշնակիցների հետ մենք կառուցում ենք մեր հարաբերություններն այնպես, ինչպես հարմար է ՀՀ-ին»:
 
Հայաստանի՞ն, թե՞Նիկոլին. այստեղ շատ մեծ տարբերություն կա, քանի որ Հայաստանն ու Նիկոլը բարիկադների հակառակ կողմում գտնվող սուբյեկտներ են: Եթե Արփոն ՀՀ-ի տակ նկատի է ունեցել Նիկոլին, ապա նա ճիշտ է. Նիկոլը միջազգայիւն գործընկերների, դաշնակիցերի հետ վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար. նա թքած ունի հետևանքների վրա, թքած ունի, թե իր քաղաքականութան հետևանքով Հայաստնաի ժողովուրդը որքան կտուժի կամ կշահի. նա իր շահն է առաջ տանում,որի հիմքում, ինչպես հայտնի է, ընկած է շահն Իլհամի:
 
Իլհամի շահը պահանջում է, որ հայաստանը մնա առանց իրական դաշնակիցների, առանց այն երկրների աջակցության, որոնք բնակաորեն շահագրգռված են Կովկասում հայկական պետականության գոյությամբ: Հետևաբար՝ Նիկոլի առաջ խնդիր է դրված անել ամեն ինչ՝ Հայաստանն ինքնասպանության հասցենլու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment