Փարաքար համայնքի Երևանյան փողոցում 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրшերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի



Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում, թիվ 3 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Գաի» պոստի մոտ 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment