Փրկարարները Ռանչպար գյուղում խոշոր հրդեհ են մարել – armeniatoday.am

Արարատի մարզի Ռանչպար գյուղում հրդեհի հետևանքով  այրվել է մոտ 2000 հակ պահեստավորված կեր, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:30-ին, ահազանգ է ստացվել տան մոտակայքում գտնվող խոտի դեզի հրդեհի մասին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական երեք ջոկատ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01:05-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև տրակտոր։

Leave a Comment