Նյու Յորքի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որը կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։
Դատավոր Անալիսա Տորեսը որոշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից սահմանված արգելքը գերազանցել է նրա լիազորությունները և խախտել է ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունը։
Դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես քաղաքականությունն ինքնին, այնպես էլ միայն դրա հիման վրա վիզաների մերժումները։ Սակայն որոշումը չի նշանակում, որ վիզաները կտրամադրվեն ավտոմատ կերպով. դիմումները պետք է վերագնահատվեն հյուպատոսական պաշտոնյաների կողմից անհատական հիմունքներով՝ համաձայն օրենսդրական չափանիշների։
Պետդեպարտամենտը հունվարի 21-ից կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։
