Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, տեղեկանում ենք datalex դատաիրավական համակարգից։
Գործի քննությունը տևել է մոտ չորս տարի։ Լրատվամիջոցը պնդում է, որ դատական գործընթացը ձգձգվել է պատասխանող կողմի՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից դատավորներին պարբերաբար բացարկ հայտնելու պատճառով։
2022 թվականի մայիսի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում, Քոչարյանը Հակոբյանի հասցեին մի շարք արտահայտություններ էր հնչեցրել՝ նրան, մասնավորապես, անվանելով «մատադոր»։
